Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության և երաշխիքների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց Սերգեյ Բագրատյանը՝ պատգամավորին պետք է պատասխանել հնգօրյա ժամկետում. «Կառավարությունը պետք է նպաստի օրենսդրի աշխատանքի արդյունավետությանը: Եթե հազարավոր քաղաքացիների նամակներին կարողանում են պատասխանել հնգօրյա ժամկետում, ապա 131 պատգամավորներին նույնպես կկարողանան»:
«Խորհրդարանը կառավարության վերադասը չէ»,- ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյաանի՝ ասաց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանը վերահսկողություն իրականացնող սուբյեկտ է, բայց իշխանության ճյուղերի հավասարակշռության և փոխզսպման համակարգերի հետ գործ ունենք:
Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչ է հարցումը, ինչ է հարցը, ինչ է առաջարկը, ինչը ևս միջազգային պրակտիկայում խնդիր է. «Շատ դեպքերում հարցումը վերածվում է կոնկրետ պատգամավորի կոնկրետ լոբբիստական գործունեության, ինչը պետք է կանխվի: Պատգամավորին այդ իրավունքը չի տրված անձնական շահը առաջ տանելու համար, այլ իր ընտրողներին հուզող հարցերին պատասխաններ գտնելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































