Ուկրաինայի արդարադատության նախարարությունը Պետական գործադիր ծառայությունում հայտնաբերել է 12 առանցքային կոռուպցիոն սխեմաներ: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով գերատեսչությանը:
«Պետական գործադիր ծառայության և Պետական գրանցման ծառայության նախնական ստուգումները՝ կոռուպցիոն խախտումների վերաբերյալ, ցույց են տվել, որ այդ համակարգերում կաշառակերությունը զանգվածային բնույթ է կրում»,- ասել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
Նա նշել է, որ կոռուպցիայի փաստով բոլոր նյութերը կփոխանցվեն ՆԳՆ և Գլխավոր դատախազություն:
Գերատեսչության հաղորդմամբ՝ չարաշահումները են տեղի ունեցել այն սխեմայով, որով պարտապաններին ազատել են պարտքի 10 տոկոսի մարումից փաստաթղթերի կեղծմամբ: Եղել են դեպքեր, երբ բռնագրավված ունեցվածքը վաճառվել է զգալիորեն ցածր գնով:








































