Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Եկեք ազնիվ լինենք և ասենք՝ այս նախագիծը որևէ օգուտ չի տալու: Եթե ցանկանում ենք գյուղացիական տնտեսություններին օգնել, միասին աշխատենք և այնպիսի լուծումներ գտնենք, որոնք իրոք օգտակար կլինեն»,- հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով՝ Վահե Էնֆիաջյանը իր վրա շատ ադեկվատ և հայրենասեր մարդու տպավորություն է թողել. «Նա համոզված է, որ մենք ճիշտ ենք այս դեպքում, ու այս նախագիծը այդ օգուտը չի տալու»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































