Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ինչպես հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ ներկայացված նախագիծը շատ կարևոր թեմաների է անդրադառնում. «Բայց կարծում եմ՝ մենք պետք է խնդրին շատ ավելի համակողմանի նայենք: Մարդկանց հողի հարկը զիջելը դեռևս որևէ օժանդակություն չէ տնտեսություններին»:
Նրա խոսքով՝ կառավարությունը քննարկում է գյուղատնտեսությունը ապահովագրելու փաթեթը. «Մենք ոչ թե 5-10 հազար դրամ մարդուն զիջելու ենք հարկը, այլ ապահովագրելու ենք բերքը, այսինքն՝ հնարավոր կորուստն է ապահովագրվելու, ինչը շատ ավելի կարևոր է»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































