Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն, որը ծրագրված է մարտի 16-ին, հակասում է ուկրաինական Սահմանադրությանը և պետք է դիտարկվի որպես անօրինական՝ հայտարարել է ԵԱՀԿ նախագահ և Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուկհալտերը:
Նրա խոսքով՝ որպեսզի Ղրիմի ինքնավարության աստիճանի կամ ինքնիշխանության հարցով հանրաքվեն լինի լեգիտիմ, այն պետք է հիմնված լինի ուկրաինական Սահմանադրության վրա և համապատասխանի միջազգային իրավունքին՝ փոխանցում է BBC-ն:
Բուրկհալտերի խոսքով՝ ԵԱՀԿ դիտորդները ներկա չեն լինի հանրաքվեին՝ ոչ սահմանադրական լինելու պատճառով:








































