ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ առանց նախապայմանների, հաղորդում է Reuters-ը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ դրա համար Իրանը պետք է իրեն «նորմալ երկրի նման» պահի:
Պոմպեոն խորհուրդ տվեց Իրանին հիշել, որ ամբողջ աշխարհը հետևում է միջուկային փորձարկումների ոլորտում իրենց գործունեությանը:
Պոմպեոն այդ հայտարարությունն արեց Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը հրաժարվել է բանակցել ԱՄՆ-ի հետ: