Անցյալ հանգստյան օրերին պապարացիները Բրիթնի Սփիրսին իր երկու որդիների և զուգընկերոջ` Դևիդ Լուկադոյի հետ լուսանկարել են ֆուտբոլի դաշտում, որտեղ խաղում էին երգչուհու որդիները: Այնտեղ ներկա են գտնվել նաև Բրիթնիի նախկին ամուսինը` Քևին Ֆեդերլայնը և նրա կինը` Վիկտորիան, ով ներկայումս սպասում է երկրորդ երեխային:
Երգչուհին լավ հարաբերությունների մեջ է ինչպես Վիկտորիայի, այնպես էլ նրա և Քևինի դստեր` Ջորդանի հետ, գրում է Viva.ua կայքը:






































