Դատական համակարգում ունենք լուրջ խնդիր և բարեփոխումներ անելու հասարակական լուրջ պահանջ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ նկատելով․ «Ցածր է վստահությունը դատական համակարգի հանդեպ: Բարեփոխումները ուշացած չէի համար: Դեռ հայտարարված չէ վեթինգ իրանակացնելիս ինչ գործիքներ են կիրառվելու, դեռ ոչ մեկիս պարզ չէ: Եթե դու մաքուր ես, օրենք չես խախտել, ինչից պետք է վախենաս»:
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիր ճակատ ձևավորելու օրակարգին, պատգամավորը նշեց․ «Բնավ անհագստացած չեմ, ցանկացած երկրում պետք է լինի առողջ և սթափ ընդդիմություն: Շատ լավ կլինի ունենալ ուժեղ և հետևողական ընդդիմություն»:
Մանրամասները՝ տեսանյութում