Ամերիկացի դերասան Այզեք Հեմփսթեդ-Ռայթը, որը հայտնի է «Գահերի խաղ»-ը սերիալում Բրանի դերով, հայտնել է, որ սերիալը ավարտը համաձայնեցվել է «Սառույցի և բոցի երգ»-ի հեղինակ Ջորջ Մարտինի հետ։ Այս մասին հաղորդում է WhatCulture-ը։
Նրա խոսքով՝ սերիալի ստեղծողներ Դեևիդ Բենիոֆը և Դ․ Բ․ Վայսը Մարտինի հետ քննարկել են Բրանի ճակատագիրը։ Նրա հերոսի համար սյուժետային 2 շրջադարձ է նախատեսվել՝ Հոդորի բացահայտումը և Վեց թագավարության թագի ստացումը։ Հեմփսթեդ-Ռայթը նկատել է, որ յուրահատուկ մի բան կա նրանում, որ ինքն անմիջականորեն ներառվել է հարցում, թե ինչպես է Մարտինը տեսնում վիպերգության ավարտը։
«Դա իսկապես ավարտի լավ միջոց էր»,-ասել է Հեմփսթեդ-Ռայթը։










































