«Բարսելոնա»-ն դիտարկում է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին թիմ հրավիրելու հավանականությունը: Այս մասին հաղորդում է footballdirectnews.com-ը:
Այս հարցում շատ բան կախված է հենց Վենգերից, որը դեռևս համաձայնության չի եկել «զինագործներ»-ի ղեկավարության հետ: Աշխատանքային պայմանագրի կետերը 64-ամյա մասնագետի հետ համաձայնեցված են, բայց Վենգերը ցանկանում է, որ նոր խաղացողների հետ պայմանագրեր կնքվեն, իսկ «Արսենալ»-ի ղեկավարությունը անում է հակառակը. շեշտը դնում է սելեկցիոներների ծառայության վրա: Եթե Վենգերի պահանաջները չիրականացվեն, ապա, ամենայն հավանականությամբ, նա կլքի ակումբը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել պայմանագիրը Խերարդո Մարտինոյի հետ, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումը:






































