Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ինչու Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց իրեն ոչ լեգիտիմ նախագահ համարող Վահե Գրիգորյանին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Եվ այսպես, ըստ ամենայնի՝ մենք վերջապես կունենանք Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր։ Այդ թափուր տեղը կզբաղեցնի գործող իշխանությունների և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի փաստաբան Վահե Գրիգորյանը, նույն այն Վահե Գրիգորյանը, ում մասին հայտնի գաղտնալսումների մեջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասում էր, որ ինչ պետք է, կասեն, կանի։

Ինչպես շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ ու վերլուծաբաններ են համարում, երկու անգամ բաց թողնվեց որպես ՍԴ դատավոր՝ բացարձակապես ապաքաղաքական անձնավորություն ունենալու հնարավորությունը՝ հանձինս թեկնածուներ Գոռ Հովհաննիսյանի ու Արթուր Վաղարշյանի, և շուտով մենք, փաստորեն, կունենանք խիստ քաղաքականացված, իշխանությունների բացահայտ համակիր Վահե Գրիգորյան ՍԴ անդամին, ում անաչառությունը հետագայում կայացվելիք իր որոշումների մասով առնվազն ի սկզբանե կասկածահարույց է։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բավական երկար ժամանակ դիմադրեց՝ տուրք չտալով իշխանությունների պահանջին ու իր թեկնածուներին առաջադրելով՝ որպես ՍԴ դատավորի թեկնածուներ։ Ուրեմն ի՞նչն այժմ նրան ստիպեց առաջադրել Վահե Գրիգորյանին, մի մարդու, որի թեկնածությանն ինքն ակնհայտորեն դեմ էր, այլապես հենց սկզբից կառաջադրեր այն նույն Վահե Գրիգորյանին, ով իրեն՝ նախագահ Արմեն Սարգսյանին, ոչ լեգիտիմ նախագահ է համարում։
Ի դեպ, Վահե Գրիգորյանի կարծիքն այդ առումով կարծես թե չի փոխվել։

Այսպես, Factor.am-ն ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հետ զրույցում նրան հիշեցրել է իր այդ խոսքերը և հետաքրքրվել՝ արդյո՞ք շարունակում է նույն կարծիքին մնալ: «Այո, դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ»,- արձագանքել է Գրիգորյանը: Հարցին՝ այդ դեպքում ստացվում է, որ ինքը հիմա ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմի՞ց, Գրիգորյանը պատասխանել է. «Ես իմ դիրքորոշումն ասել եմ նախագահի ընտրությունից առաջ:

Անկախ նրանից, թե ես ինչ կարծիք ունեմ նախագահի վերաբերյալ, նա շարունակում է ՀՀ նախագահը լինել՝ քանի դեռ ԱԺ-ի այդ որոշումն ուժի մեջ է»:

Factor.am-ի դիտարկմանը՝ անհարմարության զգացողություն չունի՞, որ առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմից, ՍԴ դատավորի թեկնածուն ասել է՝ բացարձակապես։

Նախորդ տարվա հունիսին փաստաբանների և քաղհասարակության՝ հասարակական կազմակերպությունների առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրեց ստեղծել մի խորհրդատվական մարմին՝ իրավաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը նախագահին կօգնի Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի արժանի թեկնածու ընտրել:

Մեր տեղեկություններով, աշխատանքային խմբից շատերը բացասական գնահատական էին տվել Վահե Գրիգորյանի թեկնածությանը թե մասնագիտական, թե իր մեծամիտ վերաբերմունքի համար, որ պարբերաբար դրսևորվում էր նրա հարցազրույցների ու սոցցանցային գրառումների ժամանակ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախագահը փաստորեն անտեսեց իր առաջադրած թեկնածուների նկատմամբ Ազգային ժողովի իշխանական մեծամասնության անթաքույց արհամարհանքը, ՍԴ դատավորի ընտրության պրոցեսն ակնհայտորեն ֆիկցիայի վերածելը, որովհետև ներկայացված թեկնածուներից ոչ մեկը չուներ Վահե Գրիգորյան անուն ազգանունը։ Արմեն Սարգսյանը, այնուամենայնիվ, ինչո՞ւ որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց այն մարդուն, ով իրեն համարել և համարում է ոչ լեգիտիմ նախագահ։

Ի՞նչ ճնշում է գործադրվել նախագահի վրա, որ նա չի կարողացել դեմ գնալ իշխող էլիտայի կամքին ու իր կամքին հակառակ՝ ներկայացրել է հենց նրա թեկնածությունը։ Միգուցե կրկին ասպարե՞զ է բերվել նրա քաղաքացիության հարցը։

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ասած լինի՝ «գիտե՞ք ինչ, ես տեսել եմ այդ փաստաթղթերը, բայց, տեսեք, ժողովուրդը չի տեսել, չի հավատում, պիտի նրան էլ ցույց տաք դրանք», ու դրանից հետո հանկարծ Արմեն Սարգսյանը հասկացել է, որ Վահե Գրիգորյանն է ՍԴ դատավորի միակ ու անփոխարինելի թեկնածուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում