Այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Առաջարկում ենք նախագծողների լիցենզիաների կասեցման ժամկետները երկարաձգել մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը: Այդ ընթացքում իրազեկել համապատասխան մարմիններին, որոնք նախկինում չեն իրազեկվել»,- օրինագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ սա այն դեպքն է, երբ աջ ձեռքը չի իմացել՝ ձախ ձեռքն ինչ է անում:
Մանրամասները՝ տեսանյութում:








































