Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին որոշում կկայացնի Ղրիմի հանրաքվեից հետո: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնամյերը Տալին կատարած այցի ժամանակ:
«Եթե հանգստյան օրերին Ռուսաստանի վարքն ակնհայտորեն չփոխվի, երկուշաբթի ԵՄ խորհուրդը կքննարկի՝ ինչ միջոցներ պետք է ձեռնարկել» ,- մեջբերում է Reuters գործակալությունը Գերմանիայի արտգործնախարարի խոսքերը:
Շտայնմայերը Ռուսաստանին կոչ է արել փոխզիջումների գնալ և օգտագործել դիվանագիտության վերջին հնարավորությունները հակամարտությունը լուծելու համար:
«Մենք առճակատում չենք ցանկանում, սակայն ռուսական կողմի գործողությունները, ցավոք սրտի, ստիպում են մեզ պատասխան միջոցներ պատրաստել» ,- հայտարարել է Շտայնամեյրը:








































