Swatch խումբը դատական հայց է ներկայացրել ամերիկյան Target ընկերության դեմ ժամացույցների վաճառքի համար, որոնց դիզայնը նման է շվեյցարական կազմակերպության արտադրանքին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հայցը ներկայացվել է Մանհեթենի շրջանային դատարան: Swatch-ը մեղադրել է Target-ին արտադրանքի վաճառքի մեջ, որը դիզայնով նման է իր Zebra Watch և Multi-Color Watch ժամացույցներին:
Շվեյցարական խումբը հաստատում է, որ ամերիկյան ընկերությունն արտադրում է վատորակ արտադրանք՝ արդյունքում վնաս հասցնելով արտադրողի հեղինակությանը:
Ընկերությունը հայտարարել է, որ ամերիկյան կողմին իր հավակնությունները ներկայացրել է ավելի վաղ, սակայն ամերիկացիները շարունակել են վաճառքը: Swatch-ն ակնկալում է հասնել վաճառքի դադարեցման և վնասի փոխհատուցման: Գումարի չափը չի հաղորդվում:








































