Google Glass հավելյալ իրականության ակնոցները շարունակում են բորբոքել մշակողների երևակայությունը: Այդ սարքի համար ստեղծված նոր գործառույթն ունակ է ճանաչելու մարդկային հույզերը:
Ինչպես հայտնում է 24gadget.ru պորտալը, Emotient ընկերությունը մշակում է ծրագիրը, որը, շնորհիվ զրուցակցի դեմքի սքանավորման, կարող է կանխագուշակել նրա հույզերը:
Ներկայումս էմոցիաների ճանաչման համակարգը թեստավորում է անցնում, այդ իսկ պատճառով դրա պաշտոնական թողարկման ժամկետների մասին խոսելը վաղ է:










































