Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ըստ «Անատոլուի»՝ Անիի առաջին բնակիչները թուրքերն են, ժառանգությունը` մզկիթները

Թուրքական «Անատոլու» գործակալությունը պատրաստել է պատմական Հայաստանի Անի քաղաքին նվիրված ակնարկ, որում փորձ է արվում «ջնջել» հայկական հետքը: «Ակօսի» տեղեկացմամբ՝ ըստ պաշտոնական գործակալության համարում ունեցող «Անատոլուի»՝ 7 հազար տարվա պատմություն ունեցող քաղաքի առաջին բնակիչները թուրքերն են, իսկ Անիի ամենակարեւոր մշակութային ժառանգությունը` մզկիթները:

«Ակօսը» «Անատոլուի» այս քայլը համեմատում է 2008-ին Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից Անիի վերաբերյալ պատրաստած պատմական մի ակնարկի հետ, որում «հայ» բառն ընդհանրապես տեղ չէր գտել:

«Անիի պատմությանը նվիրված հոդվածում ամեն ինչ կա՝ բացի հայերից»,- շարունակում է «Ակօսը»: Այսպես` իբրև Անիի առաջին բնակիչներ՝ ներկայացվում են սաքա թուրքերը, որոնք, իբր, քաղաքում հաստատվել են Ք. ա. 5000-ական թվականներին, ապա հիշատակվում են տարբեր ժամանակներում քաղաքը կառավարած տարբեր պետություններն ու իշխանությունները` Սասանյանները, Բաղրատլը իշխանությունը (Բագրատունիներ. «Ակօս»), Շատտատյանները, վրաց աթաբեկները, մոնղոլները, կարակոյունլուները, աքկոյունլուները, օսմանյան և ռուսական կայսրությունները:

Թուրքիայի մշակույթի նախարարության քննադատությունից հետո «Անատոլու» գործակալությունը Անիում եղած քաղաքակրթությունների շարքից հանել է, այսպես կոչված, սաքա թուրքերին և փոխարենը տեղ է հատկացվել ուրարտացիներուն: «Ակօսը» ուշադրություն է դարձնում նաև այն հանգամանքին, որ Բագրատունիների մասին խոսելիս նրանց ազգային ծագումը չի ներկայացվում:

Վերջերս թուրքական մի շարք թերթեր գրել էին, որ հայ զբոսաշրջիկները մեծ վնաս են հասցնում Անիին: Պատմամշակութային ժառանգության պահպանմամբ մտահոգված` շրջանի բնակչությունը դիմել էր համապատասխան մարմիններին` ասելով, թե պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Թուրքերը հատկապէս վերջին շրջանում ոչ թե «Անի» են գրում, այլ` «Անը» (թուրքերեն «հուշ»)` պնդելով, որ դա քաղաքի իսկական անունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում