Թաիլանդի Նաքհոնրաթչասիմա նահանգում 22-ամյա երիտասարդը բջջային հեռախոսը լիցքավորել է անկողնում պառկած վիճակում և մահացել է էլեկտրական հոսանքի հարվածից, հաղորդում է Daily Mail-ը:
Ինչպես հաղորդվում է, երիտասարդը մենակ է եղել տանը և սպասել է բարեկամին: Նա բջջային հեռախոսը միացրել է լիցքավորիչին և անկողին մտել: Անհայտ պատճառներով, սարքը հոսանքի մահացու հարված է հասցրել նրան:
Տղամարդու բարեկամին անհանգստացրել է, որ նա չի բացել դուռը և չի պատասխանել զանգերին: Նա կոտրել է բնակարանի դուռը և այնտեղ հայտնաբերել երիտասարդին՝ անկողնում պառկած, այրվածքի հետքերով ձեռքերում սեղմած բջջային հեռախոսը, որը միացված էր վարդակից: Երիտասարդի ցնցված բարեկամը ոստիկանություն և շտապ օգնություն է կանչել:
Պարզվել է, որ թաիլանդցին մահացել է բարեկամի այցից հինգ ժամ առաջ:










































