Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում 1:0 հաշվով հաղթելով «Բանանցին», «Արարատ-Արմենիան» մեկ միավորով շրջանցեց «Փյունիկին» և 61 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վանաձորում տեղի ունեցած «Լոռի»-«Փյունիկ» խաղում մրցավար Արտակ Սիմոնյանը ակնհայտ կերպով արգելակել էր երևանյան թիմին «Արարատ-Արմենիայի» համար իրական նախադրյալներ ստեղծելով առաջին տեղը զբաղեցնելու:
Ու փաստորեն, երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի առաջնությունում ոչ թե դառնում են չեմպիոն, այլ չեմպիոնին սարքում են: Հիշեցնենք, որ անցյալ տարի ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն չեմպիոնությունից զրկել էր «Շիրակին», ոսկե մեդալակիր սարքելով «Ալաշկերտին»:
Ֆուտբոլը շարունակում է մնալ այն ճյուղը, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել:
Նշենք նաև, որ «Արարատ-Արմենիան» պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, իսկ Ռուբեն Հայրապետյանը հանդիսանում է այս թիմի մոլի երկրպագու:







































