Բոստոնյան մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների գործով նախնական լսումների ժամանակ գլխավոր կասկածյալի ընկերների փաստաբանը հայտնել է, որ ահաբեկչության կազմակերպման կասկածյալ Ջոհար Ցարնաևը ձերբակալությյունից առաջ ոչնչացրել է բջջային հեռախոսը:
Ինչպես գրում է The Australian-ը, ահաբեկչության հետաքննման գործին են կցվել հաղորդագրություններ, որոնք ուղարկվել են Ցարնաևի բջջային հեռախոսից: Դրանց տեքստը հաջողվել է վերականգնել բջջային կապի փրովայդերի օգնությամբ: Այժմ պաշտպանությունը պահանջել է SMS-ների մնացած տեքստերը, որոնք ուղարկվել են ահաբեկչությունից մի քանի օր առաջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոստոնյան մարաթոնի ժամանակ 12 վայրկյան միջակայքով երկու պայթյուն էր որոտացել՝ խլելով 3 մարդու կյանք:








































