Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել երկարամյա ծառայության հիմքով։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին թե ինչո՞վ էր պայմանավարված Հարությունյանի հաժարականը։
«Պարոն Հարությունյանը Ազգային անվտանգության ծառայության մարմիններում աշխատել է շուրջ 35 տարի, եւ նա զեկուցագրով դիմեց՝ իրեն երկարամյա ծառայության կապակցությամբ ազատելու խնդրանքով, որը բավարարվեց»,–ասաց նա։









































