Սան Դիեգոյում գտնվող Sharp Mary Birch հիվանդանոցի բժիշկները հինգ ամիսների ընթացքում վերահսկել են 245 գրամ քաշ ունեցող նորածին աղջկան, հաղորդում է հիվանդանոցի մամլո ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, երեխան ծնվել է բժիշկների որոշմամբ 2018-ի դեկտեմբերին, 23-րդ շաբաթում՝ ժամանակից երեք ամիս շուտ: Նման որոշման պատճառ են հանդիսացել մոր օրգանիզմում առկա բարդությունները, որոնց պատճառով երեխան արգանդում քաշ չէր հավաքում, ինչը լուրջ հետևանքներ կարող էր ունենալ նաև մոր առողջության վրա:

Փոքրիկը, որը քառորդ կիլոգրամից պակաս էր կշռում և չափերով «մանկական հյութի տուփի» չափ էր, տեղադրվել է հատուկ ինկուբատորում և գտնվել է բժիշկների շուրջօրյա հսկողության ներքո:
Վերակենդանացման բաժանմունքում հինգ ամիս անցկացնելուց հետո նորածինը, 2.2 կգ քաշով, վերադարձել է ընտանիք: Տեղեկացվում է, որ երեխայի վիճակը կարգավորվել է, նրա առողջությունը ոչինչ չի սպառնում:











































