Անկարան դժգոհ է Եվրահանձնաժողովի «անարդար» քննադատությունից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆարուկ Քայմաքչին, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքերով, Թուրքիան մանրակրկիտ կուսումնասիրի քննադատությունը: Ընդ որում, նա նշել է, որ Անկարան ակնկալում է, որ եվրոպացի դաշնակիցները կաջակցեն անվտանգության սպառնալիքների դեմ իր ջանքերը:
Զեկույցում ասվում է, որ Թուրքիան նախկինի պես անջատվում է Եվրամիությունից, ինչի կապակցությամբ անդամակցության մասին բանակցությունները փակուղի են մտել:
Թուրքիան, որը 1964 թ.-ից ԵՄ ասոցացված անդամ է, անդամակցության հայտ էր ներկայացրել 1987 թ.-ից: Բանակցային գործընթացը սկսվել էր 2005 թ.-ի հոկտեմբերի 3-ից: Անդամակցության համար Թուրքիան պետք է ավարտի Եվրահանձնաժողովի հետ 35 կետերից 33-ի շուրջ բանակցությունները:










































