Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ Ղրիմում հանրաքվեն օրինականացնելու Ռուսաստանի ցանկացած փորձ կհանգեցնի հետագա հետևանքների՝ ակնարկելով ավելի կոշտ պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Կիրակի Քեմերոնը և Մերկելը հանդիպումից հետո հայտարարել են, որ կշարունակեն համատեղ աշխատանքը՝ ուղղված այն բանին, որպեսզի ռուս քաղաքական գործիչները շարունակեն համագործակցել արևմտյան խմբի հետ, որի նպատակն է սկսել դիվանագիտական գործընթացն Ուկրաինայում:
Մերկելը և Քեմերոնը համակարծիք են, որ առաջնային նպատակը լարված իրավիճակի թուլացումն է:
«Նրանք հաստատեցին իրենց կարծիքն այն մասին, որ Ղրիմում նախատեսվող հանրաքվեն օրինական չի լինի, և այն օրինականացնելու Ռուսաստանի ցանկացած փորձ կհանգեցնի հետագա հետևանքների»,- ասվում է հայտարարության մեջ:








































