Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային կոչ է արել միանալ ՆԱՏՕ-ին՝ հաղորդում է ուկրաինական UNN գործակալությունը:
«Ուկրաինան, Վրաստանը և Մոդոլվան պետք է արագ մտնեն Եվրամիություն և ստորագրեն ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիրը» ,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով՝ այս դեպքում «Պուտինի հակառակորդները կկարողանան տեսնել հստակ տարբերությունը և պոտենցիալ շահերը, որպեսզի պայքարեն իրենց սեփական իրողությունների դեմ»: Վրաստանի նախկին նախագահի կարծիքով՝ սա ամենաշատը վերաբերվում է Ուկրաինային:








































