Այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հարցն առնչվում էր ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին. «Ե՞րբ է այն ստեղծվելու, և ինչպե՞ս եք պատկերացնում դրա աշխատանքը: Արդյոք դեպքերի մասնակիցները ներգրավվելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներին»:
Պատգամավորին հետաքրքրում էր նաև, թե այդ պատերազմում զոհվածների հարազատները հնարավորություն կունենա՞ն արդյոք իրենց խոսքն արտահայտելու:
Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հարցն իրենց չպետք է ուղղված լինի. «Քննիչ հանձնաժողովը ստեղծվելու է Ազգային ժողովում»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































