Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Կառավարման ակադեմիան վերահավատարմագրվում է

ՀՀ պետական կառավարման ակադեմիան (ՀՀ ՊԿԱ) վերահավատարմագրվում է։ Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը մայիսի 29-31-ը կայցելի ՀՀ ՊԿԱ, որտեղ հանդիպումներ կունենա բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների ու շրջանավարտների, որակի ապահովման մասնագետների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ։

Կիրականացվի ռեսուրսների դիտարկում և փաստաթղթերի ուսումնասիրություն։ Այցից առաջ փորձագետները նաև բուհում դասալսումներ են իրականացրել՝ դիտարկելու ուսանողի գնահատումը և մասնագիտական կարողությունների ձևավորումը։

Փորձագետները բուհի գործունեությունը, նախորդ հավատարմագրումից ի վեր առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործումը կգնահատեն 10 տիրույթներում՝ առաքելություն, կառավարման համակարգ, մասնագիտության կրթական ծրագրեր, ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմ, հետազոտություն, ռեսուրսներ, հասարակական պատասխանատվություն, միջազգայնացում, որակի ապահովման ներքին համակարգ։

ՀՀ ՊԿԱ-ում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աղավնի Հակոբյանը։ Խմբի մյուս անդամներն են գերմանական FH Aachen կիրառական գիտությունների համալսարանի որակի կառավարման բազմամյա տնօրեն, «Թյունինգ ակադեմիա» բարձրագույն կրթության և հետազոտության միջազգային կենտրոնի բարձրագույն կրթության փորձագետ Մարգարետ Շերմացկին, ԵՊՀ Հանրային կառավարման ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Ագլյանը, ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղամ Կարոյանը, ԵՊԼՀ ուսանող Տաթև Մովսիսյանը։ Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Գայանե Անանյանը։

Արտաքին գնահատումից հետո բուհի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։

Նշենք, որ ՀՀ ՊԿԱ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում