Ամերիկյան Կոլորադո նահանգը հունվարին հարկերի տեսքով 2 մլն դոլար է հավաքել մարիխուանայի օրինական վաճառքից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նահանգում օրինական վաճառքի առաջին ամսում վաճառվել են 14 մլն դոլարի մարիխուանա և դրանից պատրաստված այլ արտադրանքներ:
Կոլորադոն դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որն օրինականացրել է մարիխուանայի վաճառքը ժամանցի նպատակներով: Նահանգում աշխատում է թմրանյութի վաճառքի 160 օրինական կետ:
Համաձայն Կոլորադոյի իշխանությունների ծրագրերի՝ մարիխուանայի վաճառքի հարկերից ստացված առաջին 40 մլն դոլարը կուղղվի դպրոցների շինարարությանը:
Մարիխուանայի վաճառքի առաջին տարում նահանգային իշխանություններն ակնկալում են ստանալ մոտ 70 մլն դոլար:









































