Այսօր՝ մայիսի 29-ին, գումարվել են Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, դիմելով ԱԺ գործունեությունը լուսաբանող լրագրողներին, ասաց, որ վերջին օրերին լրագրողները մտահոգություն են հայտնում իրենց գործունեության սահմանափակման հետ կապված. «Ցանկանում եմ փարատել ձեր մտահոգությունները և վերահաստատել, որ «Իմ քայլը» խմբակցության համար գործունեության հրապարակայնությունը սկզբունքային է և մնալու է այդպիսին»:
Նրա խոսքով՝ իրենք չեն ունեցել, չունեն և չեն ունենալու լրագրողների գործունեությունը սահմանափակող որևէ միտում. «Մամուլի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































