Այսօր՝ մայիսի 29-ին, գումարվել են Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, առաջարկվում է կենսաթոշակառուների լիազորագրի ժամկետը մեկ տարուց երկարաձգել մինչև 15 տարի, ինչը, սակայն, գլխադասային հանձնաժողովը մերժել է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ճիշտ չի համարում հարցը օդից կախելը. «Մենք կողմ ենք քվեարկելու, որպեսզի հարցը քննարկվի»:
Նրա խոսքով՝ կարելի է 15 տարին փոխարինել 10, 7 տարով. «Մանավանդ որ այժմ ամեն ինչ գնում է թվայնացման»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































