Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել է, որ նախագահի աշխատակազմի իրավիճակային սենյակից անհետացել են գաղտնի տեղեկատվությամբ սերվերները։ Facebook-ում հրապարակված տեսագրությունում Դանիլյուկը ցուցադրում է դատարկ սենյակը։
Նա ընդգծել է, որ մեկ ամիս առաջ այն այլ տեսք ուներ՝ պատերին կախված էին սերվերներին միացված մոնիտորներ։
«Ամեն ինչ հանվել է իշխանափոխության ժամանակ։ Ահա այսպիսի քաղաքակիրթ իշխանության փոխանցում է ստացվել Ուկրաինայում»,-ասել է Դանիլյուկը։








































