Ուկրաինան մարտի 21-ին կարող է ստորագրել ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաժինը: Այս մասին է տեղեկացրել Ուկրաինայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Դիվանագետի խոսքերով՝ բոլոր կողմերն էլ աշխատում են, որպեսզի փաստաթուղթը հնարավորինս արագ ստորագրվի:
Դեշչիցան հայտնել է, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաժնի ստորագրման համար ամեն ինչ փաստացի պատրաստ է: Այն իրականացնելու համար որոշ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի փաստաթուղթը պատրաստ լինի, ասել է նա: Ինչ վերաբերում է ԵՄ-ն հետ ազատ առևտրի գոտուն, ապա Դեշչիցայի խոսքերով՝ համաձայնագրի այդ բաժինը կստորագրվի Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո, գրում է ru.tsn.ua-ը:








































