Չինաստանում տղամարդը ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում և փրկել հինգերորդ հարկի պատշգամբից ընկնող երկու տարեկան երեխային, գրում է Global Times-ը:
Սինցզյան-Ույգուրսկ ինքնավար շրջանի Ինին քաղաքում 28-ամյա տղամարդը տուն վերադառնալով մեքենան կայանել է պատուհանի տակ և նկատել, թե ինչպես է երեխան բարձրությունից ընկնում ներքև:
«Ես երկար ժամանակ չունեի մտածելու, ուղղակի փորձեցի բռնել երեխային»,- ասել է նա: Երեխան ընկել է տղամարդու վրա և վայր գցել նրան:
Տղամարդուն և երեխային տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար նրանցից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել և դուրս են գրվել հիվանդանոցից:









































