Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ երկիր կժամանեն ռուս փորձագետներ՝ S-400 ԶՀՀ-ները տեղակայելու համար, հաղորդում է Haberturk-ը։
Նրա խոսքով՝ սպառազինությունն առաջիկա ամիսներին Թուրքիայում կլինի։
Նա նաև հավելել է, որ Անկարան ռուսական համակարգերըձեռք է բերել հանուն երկրի անվտանգության։ Աքարն ընդգծել է, որ համաձայնագիրը ստորագրվել է, գործարքն ավարտին է հասցվել։