Ամերիկացի դերասան Ջիմի Ֆելոնը, դերասանուհի Իդինա Մենզելը և The Roots հիփ-հոփ խումբը միասին կատարել են Disney-ի օսկարակիր «Սառը սիրտ» (Frozen) մուլտֆիլմի Let It Go երգը:
Նկարահանումը կատարվել է The Tonight Show Starring Jimmy Fallon հաղորդման համար:
Տեսահոլովակի յուրահատկությունը կայանում է երաժշտական գործիքների ոչ ստանդարտ լինելու մեջ: Նրանք նվագում են խորանարդիկներով ու մանկական այլ խաղալիքներով և դպրոցական պիտույքներով:
Տեսանյութը մեկ շաբաթում դիտվել է ավելի քան 7 մլն անգամ, արժանացել 67 հազար Like-ի:









































