Կիևում հետիոտնի և հեծանվորդների համար նախատեսված կամրջի վրա անցորդների աչքի առաջ ևս մեկ ապակի է ճաքել։ Անցորդներից մեկը նկարահանել է միջադեպը։
Տեսանյութի հեղինակը ենթադրում է, որ հերթական ապակու վնասվելու պատճառը դրա տեղադրման կանոնների ոչ ճիշտ պահպանումն է։
Կամուրջը բացվել է մայիսի 25-ին։ Արդեն մայիսի 26-ին հայտնաբերվել էր, որ ապակիներից մեկը ճաքել է։







































