Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Լիբանանը միջազգային տրիբունալի նշած ամբաստանյալներին չի հանձնի միջազգային դատարան

Լիբանանահայ բանաստեղծ-հրապարակախոս Սագո Արեանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ միջազգային տրիբունալի կողմից Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեղավորների անունները հրապարակելուց հետո Լիբանանում հակամարտությունը ընթանում է քաղաքական ոլորտում, մասնավորապես մեծ բևեռացում կա իշխանության՝ «Մարտի 8-ի» և ընդդիմության՝ «Մարտի 14»-ի ուժերի միջև: Ավելին՝ Արեանի խոսքերով, այս ամենի վրա ազդում են տարածաշրջանային կոնֆլիկտները. «Այս երկու ուժերից յուրաքանչյուրը տարածաշրջանային տարբեր ուժերի կողմից են հովանավորվում: Խաղացողներից մեկը Իրանը և Սիրիան են, մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Արևմուտքը»:

Սակայն, ըստ Արեանի, այս ամենը չի կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի Լիբանանում ներքին հուզումներ և բախումներ լինեն. «Միշտ խոսում են ներքին լարվածության, քաղաքացիական պատերազմի մասին, և դա հիմնականում շահարկվում է արևմտյան մամուլի կողմից, սակայն ներկայումս դրա համար հիմք չեմ տեսնում: Լիբանանը պատրաստ չէ այդպիսի արկածախնդրության, ավելին՝ երկրում բանակը շատ ուժեղ է, և ժողովրդի մեջ հակամարտության ոգի չկա»:

Սագո Արեանը նշեց, որ կառավարությանը երկու ամիս ժամանակ է տրվել, որպեսզի այդ ընթացքում ամբաստանյալներին հանձնեն միջազգային դատարան: Նրա գնահատմամբ՝ կառավարությունը միջազգային տրիբունալի նշած մեղավորներին չի հանձնի միջազգային դատարան, և արդեն իսկ խոսում են այն մասին, որ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը այլ երկրների ձեռքի գործն է. «Նաև խոսվում է, որ այս ամենը սարքովի է, և դրա նպատակն է «Հիզբոլլահին» զինաթափ անելը: Այս ամենը քաղաքական շահարկման հարց է»:

Արեանը նշեց, որ չհանձնելու դեպքում հնարավոր է ճնշումներ լինեն, սակայն սա առաջին դեպքը չէ, որ միջազգային տրիբունալը նման որոշում է հրապարակում և հետո հետ է կագնում դրանից. «Ո՞վ է հիմա հիշում Սուդանի նախագահի նկատմամբ եղած ամբաստանագիրը»:

Լիբանանի հայկական կուսակցությունները՝ Դաշնակցությունը և Հնչակյան կուսակցությունը, ևս գտնվում են տարբեր բևեռներում: Մասնավորապես Հնչակյան կուսակցությունը սատարում է Ռաֆիկ Հարիրիի որդուն՝ Սաադ Հարիրիին, իսկ Դաշնակցությունը կանգնած է «Հիզբոլլահի» կողքին: «Առաջին լրատվականի» հարցին, թե հնարավո՞ր է, որ դա հայկական համայնքում հակադրությունների պատճառ դառնա, Արեանը պատասխանեց, որ դա հավանական չէ, քանզի հայկական կուսակցությունները ազգային շահերը գերադասում են նման հարցերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում