Մարտի 9-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ցույց՝ ուլտրաօրթոդոքս հրեաներին բանակ զորակոչելու դեմ՝ հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մի քանի տասնյակ հազար օրթոդոքս հրեա: Կազմակերպիչները հաղորդել են ավելի քան 50 հազար մասնակցի մասին: Միջոցառումն անցկացվել է աղոթքի ձևով, ինչի արդյունքում կանայք և տղամարդիկ առանձին են բողոքել:
Օրինագիծը, որի համաձայն՝ Իսրայելի օրթոդոքս հրեաները պետք է ծառայեն բանակում բոլորի հետ հավասար, կքննարկվի Կնեսետում մարտին: Օրենքն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2017թ.: Գործակալության փոխանցմամբ՝ օրինագծի դեմ կիրակի Երուսաղեմում անցկացվել է ակցիա:








































