Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ և քննարկել է Ուկրաինայի իրավիճակը, հաղորդում է BBC-ն:
Պուտինը նշել է, որ Ղրիմի ղեկավարության կողմից ձեռնարկված քայլերը հիմնված են միջազգային իրավունքի նորմերի վրա, և դրանց նպատակն է պաշտպանել բնակչության շահերը:
«Չնայած առկա իրադարձությունների տարբեր գնահատականներին, ընդհանուր հետաքրքրվածություն կա իրավիճակի շուտափույթ բարելավման և լարվածությունը թուլացնելու հարցում»,- ասվում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:








































