Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ստեղծված իրավիճակում փրկվելու շատ քիչ տարբերակներ ունի։ Այն բանի հետևանքով, թե ինչպես են սպառվում նրա ուժերը ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների և պատժամիջոցների հետևանքով, ամենահավանական տարբերակն է մնում համաձայնել Ռուսաստանի միջնորդությանը և տեղափոխվել այդ երկիր: Այս մասին գրում է Foreign Policy-ն:
«Մուամար Քադաֆին սիրում է շախմատ խաղալ և, հավանաբար, արդեն տեսնում է, որ մատը շատ մոտ է»,- գրում է Foreign Policy-ն՝ ակնարկելով նրա խաղը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ:
Ռեսուրսների սառեցման ֆոնին պատահական չեն այն լուրերը, համաձայն որոնց՝ Քադաֆին կարող է այս կամ այն վայրում ապաստան գտնել:
«Ենթադրական հարցի լուծումը կարող է լինել հետևյալը. Ռուսաստանը փոխում է իր դիրքորոշումը Քադաֆիին սեփական տարածքում ընդունելու վերաբերյալ և նրան ապաստան է առաջարկում Սև ծովի մոտ»,- գրում է հեղինակավոր պարբերականը: Հոդվածագիրը գրում է, որ Ռուսաստանը կարող է սրանից շահել, և շահումը կարող է նավթը լինել: «Եթե Մոսկվան համոզի Քադաֆիին, ապա Լիբիայի նոր կառավարությունը շնորհակալ կլինի Ռուսաստանին դրա համար. ռազմական գործողությունները կավարտվեն, իսկ Բենղազիի իշխանությունը կտարածվի նաև Տրիպոլիում»:








































