Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Չսպանել առասպելը

Քաղաքականության մեջ ռիսկի գործոնն անխուսափելի է, և կամ առաջնորդը այն պետք է իր վրա վերցնի, կամ կուսակցությունն ամբողջությամբ: ԲՀԿ պարագայում թե՛ մեկը չկա, թե՛ մյուսը: Ո՛չ կուսակցությունն է պատրաստ ռիսկի գնալ, ո՛չ Գագիկ Ծառուկյանը: Սերժ Սարգսյանի խնդիրը ԲՀԿ-ին պրակտիկ քաղաքականությունից հեռու պահելն է, ինչն էլ առաջիկայում կփորձի անել սանկցիաների կամ նախազգուշացումների միջոցով, հիմնականում, իհարկե, ինքն իրեն ապահովագրելու համար, քանի որ առաջիկայում կրքերը կարող են թեժանալ, և ԲՀԿ-ն կարող է նաև որոշակիորեն դուրս գալ վերահսկողությունից, ու այն կրկին հաստատելու համար կարող է շատ ջանք և ժամանակ պահանջվի Սերժ Սարգսյանից: Իսկ պրակտիկ քաղաքականությունից դուրս, ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի համար որևէ բովանդակությամբ վտանգավոր լինել չի կարող: Սերժ Սարգսյանին պետք է Գագիկ Ծառուկյանին պահել իր ուղեծրում, քաղաքականամերձ, ոչ թե քաղաքական հունի մեջ:

Ինչ խոսք, ԲՀԿ-ում միգուցե և կան մարդիկ, որոնք լուրջ քաղաքական խնդիրներ հետապնդում են, սակայն, ինչպես, օրինակ, ԲՀԿ ղեկավարությունը Վարդան Օսկանյանի հայտարարությունների մասով է ասում, թե դա Օսկանյանի անհատական կարծիքն է, ԲՀԿ-ում նման մարդիկ իսկապես, ըստ էության, անհատներ են, նրանք եզակի միավորներ են և չեն կազմում հավաքական ամբողջություն, որն իրենից կներկայացնի ներկուսակցական կշիռ: ԲՀԿ հիմնական զանգվածը իշխանատենչ, կարիերիստ մարդկանց մի հանրույթ է, որոնց մի մասը կուսակցությունում է Ռոբերտ Քոչարյանի հույսով, մյուս մասը` Ծառուկյանի, իսկ մի մասն էլ` Սերժ Սարգսյանի: Նման կուսակցությունը, ունենալով ներքաղաքական դասավորության, ստատուս քվոյի առումով բավական հարմար դիրքեր, բացարձակապես չի կարող դրանք օգտագործել, քանի որ նման կուսակցության մեջ ռիսկի գործոնը զրոյական է: Իսկ քաղաքականության մեջ առանց դրա հնարավոր չէ:
Ընդ որում` դա բխում է ոչ միայն Սարգսյանի, այլ խոշոր հաշվով նաև հասարակության շահից, որովհետև վտանգավոր է, երբ ամբողջովին ապաքաղաքական և ըստ էության մոնարխիստական մտածողության տեր մարդը իր հսկայական կապիտալով հայտնվի քաղաքական հունի մեջ: Ընդ որում` դա վտանգավոր է նաև հենց տվյալ անձնավորության համար, ով էլ որ նա լինի, քանի որ նա հայտնվում է ոչ իր տեղում, իսկ դա հղի է հենց այն ռիսկերով, որոնցից այդքան խուսափում է Ծառուկյանը` փորձելով ընդամենը ապահովագրել իր բիզնեսները:

Ծառուկյանի համագումարի ելույթը տիտանական մտքերը կյանքի կոչելով և հրապարակ բերելով փորձ է արվում գեներացնել Ծառուկյանի հզորության գործոնը, այն սեփական քաղաքական հաշվարկներին ծառայեցնելու համար: Սերժ Սարգսյանի համար այդ գեներացիան վտանգավոր կլիներ, եթե ԲՀԿ դեմ իշխանական լծակների գործածության տարբերակներ չլինեին: Բայց, ինչպես ցույց է տվել կյանքը այդ տարբերակները շատ են ու բավական խոսուն, հետևաբար ԲՀԿ առասպելի գեներացումը իրականում, ըստ էության, ավելի շատ հիշեցնում է փչվող փուչիկ, որն ինչքան մեծանում է, այնքան ավելի մեծանում է ռիսկը հենց այդ փուչիկի համար՝ պայթելու ռիսկը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում