Վենետիկյան հանձնաժողովը հերթական պլենար նիստի ժամանակ, որը նախատեսվում է մարտի 21-22-ը, եզրակացության կհանգի Ղրիմի խորհրդարանի որոշման վերաբերյալ`ինքնավարությունում հանրաքվե անցկացնելու առումով: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Եվրախորհուրդը Վենետիկյան խորհրդին մասնավորապես խնդրում է հստակեցնել`ինչպես Ղրիմի Գերագույն ռադայի կողմից ընդունված հանրաքվեի մասին որոշումը, որի նպատակն է Ղրիմի`Ռուսաստանին միացումը կամ վերականգնել 1992-ի Ղրիմի Հանրապետության սահմանադրությունը, համաձայնեցնել սահմանադրական սկզբունքների հետ:








































