Ռիո դե Ժանեյրոյի իշխանություններին հաջողվել է համաձայնության գալ աղբահանների հետ և վերջ տալ գործադուլին, որի հետևանքով քաղաքի փողոցներում մոտ մեկ տոննա աղբ է կուտակվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղբահանների ութօրյա գործադուլը նվիրված է եղել ամենամյա կառնավալին, որի ժամանակ Բրազիլիայի այդ քաղաք են այցելում միլիոնավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից:
Քաղաքային վարչակազմը համաձայնել է կատարել գործադուլավորների պահանջների մի մասը, որոնք աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում են պահանջել:









































