Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվում է նույն դատարանում քննված գործով սուտ վկայություն տված չորս նախկին վկաների գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 22-ամյա Հայկազ Գալստյանն ու Վաչիկ Եղիազարյանը, 19-ամյա Վարդան Սարգսյանն ու Արման Պետրոսյանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության ու ապօրինի զենք կրելու համար մեղադրվող Վլադիմիր Ավետիսյանի գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացած դատաքննության ժամանակ Ավետիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով տվել են սուտ ցուցմունքներ:
Չորս ամբաստանյալներն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:








































