Վերջին մի քանի տարում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի տանն աշխատել է Նեպալից եկած դայակ, որը շատ արագ դարձել է բրիտանահպատակ: Կասկածներ կան, որ նա կարողացել է փաստաթղթեր ստանալ նախարարների կաբինետի ղեկավարի կնոջ օգնությամբ, որն իր հերթին օգտվել է ամուսնու ծառայողական դիրքից:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, կինը իր անձնագիրը ստացել է քաղաքացիության հայց ներկայացնելուց մի քանի ամիս անց՝ 2010թ. վերջին:
Դատելով պաշտոնական հայտարարությունից՝ դայակին քաղաքացիություն շնորհելիս ոչ մի նորմ չի խախտվել: Սակայն, ինչպես գրում է The Telegraph-ը, չի բացառվում, որ նրանց թվում, որոնք Գինա Լիմոյին փաստաթղթեր տրամադրելու որոշում են կայացրել, կարող էին լինել անձամբ Քեմերոնը կամ նրա կինը:











































