Թուրինի «Յուվենթուս»-ն ակնարկել է, որ հենակետային կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկը կդառնա:
Բանն այն է, որ թուրինյան ակումբը չի պատրաստվում ուսումնասիրել ֆուտբոլիստի տրանսֆերի «ծիծաղելի» առաջարկները: Պոգբայի իրավունքների նվազագույն արժեքը 60 մլն եվրո կկազմի և, հավանաբար, այդ գումարը կավելանա յուրաքանչյուր հաջորդ առաջարկի դեպքում:
Այժմ Պոգբայի ծառայությունների հավակնորդ են միայն «Ռեալ»-ն ու ՊՍԺ-ն, սակայն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մոնակո»-ն նույնպես դեմ չեն լինի համալրել թիմի կազմը` ձեռք բերելով տաղանդավոր ֆրանսիացու իրավունքները:
Նշենք, որ «Ռեալ»-ը մտադիր է փոխանակել թիմի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի և պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի տրանսֆերները Պոգբայի իրավունքների հետ:








































