ԱՄՆ Չիկագո քաղաքի օգտագործված հագուստի խանութի աշխատակցուհին սպանվել է՝ տեսակավորելով հագուստեղենը, որոնցից մեկի մեջ թաքցված է եղել ատրճանակ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել են Չիկագոյի ոստիկանությունից, 54-ամյա Կարմեն Դոմինգեստն ու նրա գործընկերը զբաղված են եղել խանութում հագուստեղենի տեսակավորմամբ: Գուլպաների միջից անսպասելի ատրճանակ է ընկել, որը կրակել է ու կրծքից վիրավորել կնոջը:
Հրազենային ծանր վնասվածք ստացած կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:








































