Ակտիվիստները որոշել են ստեղծել միասնական Ուկրաինայի քարտեզը՝ «Եվրոմայդան»-ի և «Հակամայդան»-ի վրանների կտորների օգնությամբ՝ հաղորդում է UNN գործակալությունը:
«Գաղափար կար ստեղծել Ուկրաինայի քարտեզը Մայդանում և Հակամայդանում տեղակայված վրանների կտորներով և ցույց տալ Ուկրաինայի միասնականությունը: Նախատեսվում էր, որ մարդիկ պետք է նկարեին իրենց երազանքները, սակայն մեծամասնությունն այժմ նկարում է միասնական Ուկրիանա, նրանք գրում են «Կիև՝ մայրաքաղաք»: Մարդիկ երազում են, որպեսզի Ուկրաինան լինի միասնական » ,- հայտարարել է համակարգողներից մեկը՝ Տատյանա Վոյցեխովիչը:
Նա նշել է, որ վրանները բաժանել են 2100 մասի, որից կկարվի միասնական Ուկրաինայի քարտեզը:











































