Associated Press-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի արևելքում կործանվել է բեռնատար ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել են տեղական իշխանությունները։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ի գիշերը։ Ինքնաթիռը մխրճվել է Քաբուլից հյուսիս ընկած լեռների մեջ։
Զոհերի մասին դեռևս ոչինչ չի ասվում, սակայն իշխանության ներկայացուցիչները վախենում են, որ ինքնաթիռի անձնակազմը զոհվել է։ Ականատեսները վկայում են, որ ինքնաթիռի կործանման վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Փրկարար ջոկատին դեռևս չի հաջողվել հասնել դեպքի վայր։
Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ ինքնաթիռը չի պատկանել միջազգային կոալիցիային։
РИА Новости-ի տվյալներով՝ այն պատկանել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը (AZAL)։ Աֆղանական Areana ազգային ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 8 մարդ։