Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են ինքնավարության ղրիմա-թաթարական և ուկրաինական համայնքներին: Այս մասին Ղրիմ կատարած այցից հետո ասել է ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ հանձնակատար Աստրիդ Տորսը, փոխացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
«Ինձ անհանգստացնում է Ղրիմի թերակղզում դաժան հակամարտության ռիսկն ու հետևանքները, որոնք կարող են լինել բոլոր համայնքների համար, հատկապես ուկրաինական և ղրիմա-թաթարական խմբերի»,- ասել է նա:
Տորսն ընդգծել է, որ Ղրիմի թաթարների դիրքորոշումը տարբերվում է թերակղզու բնակչության մեծամասնության դիրքորոշումից, ինչը բարձրացնում է նրանց խոցելիությունը:
«Թերակղզում էթնիկ խմբերի միջև հարաբերությունները բնութագրվում են վախի մթնոլորտի աճով»,- ասել է Տորսը:
Նա նաև հավելել է, որ Կիև և Ղրիմ կատարած այցի ժամանակ գերագույն հանձնակատարը չի նկատել ռուսալեզու բնակչության իրավունքների խախտումների ապացույցներ կամ դրանց ուղղված սպառնալիքներ:




































