Չինաստանում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ առաջին կորպորատիվ դեֆոլտը: Արևային մարտկոցներ արտադրող Shanghai Chaori Solar Energy Science & Technology Co. ընկերությունը չի կարողացել վճարել թողարկված պարտատոմսերի տոկոսադրույքները՝ 14.7 միլիոն դոլարի չափով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Չինաստանի իշխանություններն իրենց հերթին հաղորդել են, որ չեն խոչընդոտի դեֆոլտին:
Chaori Solar-ը, որը 2012թ. մարտին թողարկել էր 1 միլիարդ յուանի պարտատոմս՝ 8.98% շահութաբերությամբ, պատրաստ է դրանց սեփականատերերին վճարել միայն 4 միլիոն յուան (650 հազար դոլար):
Չինաստանի պարտքի շուկայում դեֆոլտ չի արձանագրվել 1997թ. ի վեր, երբ երկրի Կենտրոնական բանկը սկսել է կարգավորել այդ շուկան: Չինական կորպորատիվ բոնդերի շուկայի ծավալը գնահատվում է 1.5 տրիլիոն դոլար:









































